
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Հայաստանյան լրատվակայքերում և սոցհարթակներում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, ըստ որի՝ երեկ Ադրբեջանի զինված ուժերը պայթեցրել են Իրան-Հայաստան գազամուղը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ Իրան-Հայաստան գազամուղը գործում է անխափան։ Պատերազմի ողջ ընթացքում գազատարի գործունեությունը ոչ մի րոպե չի խափանվել, որևէ պայթյուն չի եղել։ Տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Թեմայի վերաբերյալ նախարարությունը ևս հանդես է եկել հերքմամբ՝ նշելով, որ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան:
Ինչ վերաբերում է տեսանյութում երևացող վնասված գազատարին, հարկ է նշել, որ այն չի պայթեցվել, այլ վնասվել էր մարտական գործողությունների արդյունքում՝ նոյեմբերի սկզբին՝ Շուշիում ակտիվ մարտերի օրերին։ Մարտական գործողությունների արդյունքում վնասված գազատարի գործունեությունը ժամեր անց վերականգնվել է։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել