
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Երեկ երեկոյան սոցցանցերում, հետո նաև մամուլում տեղեկություն հայտնվեց, թե Երևանի երկնքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք է նկատվել։ Տարբեր հավելվածների հղում անելով՝ որպես ապացույց օգտատերերը տարածում են «Բայրաքթարի» տեղորոշման նկարներ (screenshot-եր)։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթարի» հայտնվելու մասին լուրերը կեղծ են։
ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են Հայաստանի և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան:
«ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ՝ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել