
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Սոցցանցերում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության անունից տարածվում է կեղծ հայտարարություն, ըստ որի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռներ տեղափոխելու պատրվակով Հայաստանի տարածք են ներթափանցել Ադրբեջանի հատուկ նշանակության երկու ահաբեկչական խումբ` բաղկացած տասնմեկ հոգուց։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ նման հայտարարությամբ իրենք հանդես չեն եկել, իսկ էջը, որի միջոցով տարածվել է տեղեկությունը, ծառայության հետ որևէ առընչություն չունի։ Առաջիկայում թեմայի վերաբերյալ ԱԱԾ-ն հանդես կգա հայտարարությամբ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել