1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ԿԳՆ-ի պարզաբանումը Մանկավարժական համալսարանի «սև ցուցակների» վերաբերյալ

    ԿԳՆ-ի պարզաբանումը Մանկավարժական համալսարանի «սև ցուցակների» վերաբերյալ

    • 16-05-2019
    Image

    Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի «Սև ցուցակ» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2019 թվականի ապրիլի 11-ին գնանշման հարցման ընթացակարգով «ՀՀԿԳՆԳՀԾՁԲ-19/5» ծածկագրով կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծառայությունների գնման գործընթացի արդյունքում «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը գնահատող հանձնաժողովի կողմից հայտարարվել է 1-ին տեղ զբաղեցնող և գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում է ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

    ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացվել է համապատասխան եզրակացությունը, համաձայն որի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ:

    Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետ և 6-րդ ենթակետի ա/ մասը՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախարարությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

    Միաժամանակ նշենք, որ ներկայումս հայտարարված է նոր մրցույթ:

    Հայաստան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14