
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ժամեր առաջ «Ռեալիստ» տելեգրամյան ալիքը, հղում անելով Մոսկվայում իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել, թե Հայաստանում երկու ռուս սահմանապահ է զոհվել: Ըստ այդ ալիքի՝ սահմանապահները զոհվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով:
Անդրադառնալով ակտիվորեն քննարկվող լուրին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ լուրը կեղծ է։
«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին»,- հայտնել էր դեսպանատունը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել