![Արայիկ Հարությունյանի զոհվելու մասին տարածվող լուրը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքն է Image](/storage/posts/517/քո.png)
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ադրբեջանական լրատվականների կողմից ակտիվորեն տարածվում է տեղեկություն, թե իբր ադրբեջանական զինված ուժերը «ոչնչացրել» են Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ըստ շրջանառվող լուրի՝ նախագահը գտնվել է հակառակորդի կողմից ոչնչացված հայկական զինված ուժերին պատկանող ռազմական ավտոշարասյան մեջ։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, անդրադառնալով լուրին, հերքեց այն։
«Նախագահը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները»,- հայտնում է Վահրամ Պողոսյանը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել