1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    • 29-10-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում    

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է  մեդիադաշտում հայտնված կեղծ տեղեկությունները։

     

    • Ադրբեջանական հաքերները շրջանառության մեջ դրեցին հայկական կողմի՝ իբր զոհված 5000 և ավելի զինծառայողների անուններվ լրացված ցուցակ՝ ինչպես արդեն արել էին պատերազմի սկզբում։

    Ցուցակը, իրականում, հերթական կեղծիքն էր, որում ամփոփված էին ոչ թե պատերազմական գործողությունների արդյունքում զոհված անձինք, այլ ՀՀ պետական ռեգիստրում գրանցված քաղաքացիները։

     

    • Ֆրանսիական «Le Monde» թերթում երեկ հրապարակված լուսանկարը, որը ներկայացվում էր իբրև ադրբեջանական Բարդա քաղաքում հայերի կողմից իրականացված «ավերածության» հետևանք, իրականում արվել էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ծննդատան հրթիռակոծումից հետո։

     

    • Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կուբաթլուի ուղղությամբ Ադրբեջանի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է Հայաստանի ԶՈւ-ի երկու Սու-25 գրոհիչ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը անմիջապես հերքեց լուրը, նշելով, որ հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռների ոչնչացման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կեղծ է:

     

    • Հաջորդիվ սոցցանցերում սկսեց տարածվել խոցված ինքնաթիռի լուսանկարներ՝ ներկայացվելով իբրև հայկական Սու-25։ Ուսումնասիրելով լուսանկարները, հայտնում ենք, որ այն արվել է Սիրիայում՝ Սարակիբ քաղաքի մոտակայքում։ Պատկերվածն իրականում թուրքական ԱԹՍ է, իսկ լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է դեռևս 2020 թվականի մարտի 1-ին։

     

    • Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում՝ «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման ընթացքում, հերթական անգամ քննարկվել էր արցախյան պատերազմը։  Հաղորդման մասնակից, ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուռիգինը հանդես էր եկել պնդմամբ՝ նշելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ցանկություն է հայտնել անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Հյուրերից մյուսը՝ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլյովը, միանալով գործընկերոջ հայտարարությանը, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինելու ժամանակ է ասել՝ եթե իրեն ընդունեն ՆԱՏՕ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

    Ինչպես արդեն պարզել էր Fip.am-ը` հաղորդման ընթացքում հնչած վերոհիշյալ պնդումները կեղծ են։  Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցներում մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ պաշտոնական Երևանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին։

    «Ոչ, իհարկե ոչ։ Մենք չենք դիտարկում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու փաստը։ Քանի որ մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, և ներկայում մեր նպատակն է, որ այդ կազմակերպությունում Հայաստանի անդամությունն ավելի ու ավելի արդյունավետ լինի»,- ասել էր Փաշինյանը։

     

    • Իսպանական EFE լրատվական գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսն իր թվիթերյան էջում հրապարակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` օրեր առաջ արված հարցազրույցից հատված, որում Հայաստանի ղեկավարը հաստատում է  ՀՀ հարավային սահմանին ռուսական զորքերի առկայությունը:

    Հիշեցնենք, որ այս թեման տևական ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տալիս։

    «Դա նորություն չէ։ Ռուս սահմանապահները միշտ կանգնած են Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանին։ Եվ հիմա, երբ իրավիճակը զարգանում է, նրանք տեղակայվել են նաև հարավ-արևելյան և հարավ-արևմտյան հատվածում։ Ուղիղ պաշտպանությունից բացի՝ դա նաև զսպող նշանակություն ունի, եթե Ադրբեջանը նպատակ ունի Նախիջևանի հետ միջանցք բացել», - հայտարարել էր Փաշինյանը:

     

    Արցախ Ապատեղեկատվություն Կեղծ լուր Ադրբեջան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Սիրիայում խոցված թուրքական ԱԹՍ-ի լուսանկարը ներկայացվում է՝ իբրև հայկական ինքնաթիռ

    Սիրիայում խոցված թուրքական ԱԹՍ-ի լուսանկարը ներկայացրել է...

    • 2020-10-29
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14