
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ֆեյսբուքը հոկտեմբերի 8-ին հրապարակեց իր հերթական CIB զեկույցը՝ ֆեյսբուքում և ինստագրամում բացված ակնհայտ ֆեյք էջերի արգելափակման մասին, որոնք կասկածելի գործունեություն էին իրականացնում սոցցանցերում։
Համաձայն զեկույցի՝ միայն ադրբեջանական ֆեյսբուքյան տիրույթից հեռացվել է ֆեյքերի մեծ ցանց։ Ցանցն ունեցել է 589 ֆեյսբուքյան օգտահաշիվ, 7906 ինստագրամյան էջ և 447 հաշիվ, որոնք հիմնականում նախատեսված են եղել ներքին լսարանի համար։
Ֆեյք էջերը ստեղծված են եղել իրական օգտատերերի նմանությամբ, որոնց հիմնական գործառույթը եղել է ադրբեջանամետ հրապարակումներում մեկնաբանություն թողնելն, ու իշխանությունների կողմից ստեղծված կոնտենտի տարածումը։
Ինչպես պարզել է Ֆեյսբուքը՝ ադրբեջանական ֆեյքերի այս ցանցը մեկնաբանությունները կատարել է միայն աշխատանքային օրերին և ժամերին։ Միայն ֆեյսբուքյան գովազդների վրա ցանցը ծախսել է 6,600 ԱՄՆ դոլար գումար։
Հրապարակումներն ու մեկնաբանությունները հիմնականում արվել են ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն։ Նրանց մեկնաբանությունները հաճախ վերաբերել են տեղական և տարածաշրջանային իրադարձություններին, քաղաքականությանը, կառավարության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Լեռնային Ղարաբաղում նախորդ սրացումների ընթացքում Հայաստանի գործողություններին։ Կեղծ էջերը նաև գովերգել են Իլհամ Ալիևին և «Նոր Ադրբեջան» կուսակցությանը, քննադատել ընդդիմադիր կուսակցություններին ու կուսակցության առաջնորդներին։
Ֆեյքերի այս բանակը հայտնաբերվել է ֆեյսբուքի կողմից տարածաշրջանում իրականացված ներքին հետաքննության արդյունքում։ Հետաքննությունը ցույց է տվել նաև կեղծ էջերի և «Նոր Ադրբեջան» երիտասարդական միության փոխկապակցվածությունը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել