
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ հայտարարություն էր արել, թե ադրբեջանական բանակը Հադրութը՝ մի շարք գյուղերով հանդերձ, ազատագրվել է օկուպացիայից։ Տեղեկատվության տարածումից կարճ ժամանակ անց լուրին արձագանքեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր մամուլի խոսնակը։
Նշենք նաև, որ Ի. Ալիևի հայտարարությունից հետո «WarGonzo» Telegram ալիքի լրագրողը ևս նշեց, որ քիչ առաջ է վերադարձել Հադրութից։ Նրա խոսքերով՝ «քաղաքը Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է»։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս հանդես եկավ լուրի հերքմամբ՝ որպես ապացույց հրապարակելով տեսանյութ Հադրութից։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել