
Հետևեք մեզ նաև Telegram-ում
EADaily լրատվականը քիչ առաջ լուր էր տարածել այն մասին, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն։ Նշվում էր, որ կողմերը համաձայնության են եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Տեղեկատվությունը տարածել էին նաև հայկական լրատվակայքերը։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնում է, որ հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել