1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Հաջիևի կեղծ պնդումները՝ Հայաստանի կողմից կասետային ռումբերի կիրառման մասին

    Հաջիևի կեղծ պնդումները՝ Հայաստանի կողմից կասետային ռումբերի կիրառման մասին

    • 07-10-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում    

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը իր թվիթերյան միկրոբլոգում պնդում էր կատարել, թե Հայաստանը կասետային ռումբերով հարվածել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի ուղղությամբ՝ որպես ապացույց կցելով լուսանկարներ։

     


    Հատկանշական է, որ Հաջիևի հրապարակած նկարում նույն իսրայելական M095 DPICM կասետային ռումբերն են, որոնք Ադրբեջանը կիրառել է Ստեփանակերտի խաղաղ բնակչության դեմ։ Հիշեցնենք, որ հեղինակավոր Amnesty International-ը հայտարարել էր, որ կազմակերպության փորձագետները Ստեփանակերտում կարողացել են նույնականացնել՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով, մինչդեռ միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։

     

    Կարևոր է ընդգծել, որ հրթիռային այս համակարգերն ու զինամթերքը առկա են Ադրբեջանի զինանոցում. Հայաստանը Իսրայելից նման զենքեր չի գնել։

     

    Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նաև շեշտել էր՝ թեև Ադրբեջանը հաղորդել է իր մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի և այլ բնակավայրերի հրետակոծության մասին, այնուամենայնիվ վերջինիս կողմից ներկայացրած ֆոտո և վիդեոապացույցները դեռևս թույլ չեն տալիս եզրակացություն անել հատուկ թիրախավորման, ինչպես նաև այն մասին, թե հրթիռային մարտագլխիկներում կա արդյոք կասետային զինամթերք, թե ոչ։

     

     

    Հայաստան Հիքմետ Հաջիև Amnesty International

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14