
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ի պատասխան որոշ ուսումնական հաստատություններում տարածված տեղեկատվության, թե դպրոցները փակվում են, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ նման որոշում չի կայացվել։
«Հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից»,- նշել է նախարարը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ուսումնական պրոցեսը բնականոն ընթանում է, իսկ բացակայությունները քիչ են: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել