
Հետևեք մեզ նաև Telegram-ում
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ իր անունով բացված [email protected] էլեկտրոնային հասցեն կեղծ է։
«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։ Հետևեք միայն իմ ֆեյսբուքյան էջի գրություններին և մի բացեք տվյալ նամակները»։
Նշենք, որ էլեկտրոնային հասցեից, որում ներառված են եղել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի անունն ու ազգանունը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անունից կոչ է տարածվել։
Ինչպես հայտնում է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը՝ «կոչի» վերջում նշվել է.
«Մենք կորցրեցինք Արայիկ Հարությունյանին և Դավիթ Տոնոյանին», ինչը, իհարկե, ապատեղեկատվություն է։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել