Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Որպես ապացույց ներկայացրած լուսանկարում՝ պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։ Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում։
Տեղեկությունը հրապարակվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, սակայն որոշ ժամանակ անց՝ հեռացվել։
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս պաշտոնապես հերքել է Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին լուրը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել