1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Կրկին շրջանառվում է քուրդ և սիրիացի զինյալների՝ Արցախում տեղակայման կեղծ լուրը

    Կրկին շրջանառվում է քուրդ և սիրիացի զինյալների՝ Արցախում տեղակայման կեղծ լուրը

    • 28-09-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Ադրբեջանական և թուրքական մեդիատիրույթում շարունակում է շրջանառվել կեղծ թեզն այն մասին, թե Արցախում տեղակայված են քուրդ զինյալներ, որոնք աջակցում են հայկական կողմին ադրբեջանցիների դեմ պայքարում։ Նշենք, որ այս լուրը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով։ Վերջիններս հայտնում էին, թե ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական Haber7.com-ին, գրել էին, թե Սիրիայի հյուսիսում օրերս ստեղծված և YPG/PYD-ի կողմից վերապատրաստվող հայկական գումարտակը ևս Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու համար Արցախ է ուղարկվել։ Թուրքական պաշտոնական աղբյուրները ևս միտված են կեղծ այս թեզն առաջ տանելուն։

     

    Հայտնում ենք, որ այս տեղեկատվությունը հերքվել է բազմիցս։ Դրան անդրադարձել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պաշտանական աղբյուրները։ Մասնավորապես Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին խոսելով թեմայի շուրջ, հայտնել էր.

     

    «… նման տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»։

     

     

    Կեղծ լուր Ադրբեջանական կեղծ լուր Վահրամ Պողոսյան Սիրիա

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14