
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով քննարկումներին, թե երկրում տիրող ռազմական դրության հետևանքով չեն գործում նաև մաքսային ծառայությունները, հայտնում է.
«Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով և ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը»:
ՊԵԿ-ը, միաժամանակ, տեղեկացնում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել