
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը Վանաձոր-Դիլիջան ճանապարհի փոսային նորոգումների լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է, որ ասֆալտը լցվում է ջրափոսերի մեջ։ Լուսանկարները քննադատություն և դժգոհություն են առաջացրել օգտատերերի շրջանում։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին փոխանցեցին, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, և աշխատանքները սկսվելու են հունիս-հուլիս ամիսներին։
Ճանապարհաշինարարական ընկերությանը առաջարկվել է իրականացնել փոսային նորոգում՝ մինչ հիմնանորոգման մեկնարկը, որպեսզի հնարավորինս քիչ անհարմարություն պատճառվի քաղաքացիներին: Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է սեփական միջոցների հաշվին:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել