1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Անկախության օրվա միջոցառումը կազմակերպած ընկերության մասին բոլոր տվյալներն առկա են. Politik.am-ը սխալ որոնում է կատարել

    Անկախության օրվա միջոցառումը կազմակերպած ընկերության մասին բոլոր տվյալներն առկա են. Politik.am-ը սխալ որոնում է կատարել

    • 23-09-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  
     
    «Politik.am» լրատվակայքը հրապարակել էր նյութ այն մասին, թե իբր ՀՀ վարչապետի աշխատակազմը Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման համար 43 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել մի ընկերության հետ, որի մասին տեղեկություններ առկա չեն պետական համապատասխան հարթակներում։


    Նյութի հեղինակը որոնում է կատարել ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում՝ «e-register.am»-ում, սակայն չկարողանալով գտնել որևէ տեղեկություն՝ եզրակացրել է՝ ընկերության մասին տեղեկություններ գտնելը անհնար է։


    Իրականում թե՛ e-register.am, և թե՛ petekamutner.am պետական հարթակներում տեղեկությունները հասանելի են։


    Ինչ վերաբերում է հոդվածագրի պնդմանը, թե ընկերության մասին տեղեկություն չկա նաև «tender-monitoring.am» կայքում, ապա հարկ ենք համարում նշել, որ սույն կայքը արտացոլում է պետական գնումների «Armeps» էլեկտրոնային հարթակում առկա տեղեկատվությունը։ Այստեղ առկա է հանրային գնումների օրենսդրությունը, պետական կառույցների գնումների պլանները, կնքված պայմանագրերը և այլն։
    Հիշյալ երկու դեպքերում էլ նյութի հեղինակը, չկարողանալով գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, կասկածի տակ է դրել դրանց գոյությունը։

     

    Այսպես՝ «Armeps» էլեկտրոնային հարթակում տեսնում ենք, որ Վարչապետի աշխատակազմը 2020 թվականի սեպտեմբերի 16-ին մոտ 43 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել Արթուր Մանուկյան ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ 25440867)։ Առկա է ընկերության հասցեն, բանկային հաշիվը և այլն։

    Պայմանագրով նախատեսված է ՀՀ անկախության օրվա առիթով մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցում՝


    «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության միջոցառման կազմակերպում, ստեղծագործական և ադմինիստրատիվ անձնակազմ, բանվորներ, հյուրընկալներ, միջոցառման կոնտենտի ստեղծում, դիզայներական աշխատանքներ, էկրաններին տեղադրվող վիդեոկոնտենտի ստեղծում, արտիստներ, նոր կատարումների նոտագրում, ռեկվիզիտներ, միջոցառման տպագրական ֆայլերի ստեղծում և տպագրություն, բեյջեր, մայկաներ, գլխարկներ, դիմակներ, արտիստների ելույթների բեմադրում և հագուստ, թվով 50 գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում, բիոզուգարանների վարձակալություն և սպասարկում, վրանների, սեղանների, աթոռների և այլ անհրաժեշտ պարագաների վարձակալություն, հանդիսատեսի անձրևանոցներ, անհրաժեշտ տեխնիկայի և թարգմանչական սարքերի վարձակալություն, թարգմանչի ծառայություն, դիմահարդարների և վարսահարդարների խումբ արտիստների համար, սցենարական աշխատանք, բացման պարային համարների բեմադրում և կոստյումներ, միջոցառման ետնաբեմի գլխավոր ձայն, հեռուստատեսային սայլակի վարձակալություն, ամբողջ անձնակազմի 4 օր աննդի և տրանսպորտի ապահովում դեպի Զվարթնոց և հակառակ ուղղությամբ։


    Լրատվակայքի հաջորդ կեղծ պնդումն այն է, թե իբր Արթուր Մանուկյան Ա/Ձ-ն չունի գրանցված աշխատակիցներ: Այս պնդման համար նյութի հեղինակի համար հիմք է հանդիսացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում՝ «1000plus.am»-ում որոնումը։

     

     Այս դեպքում կարևոր է հասկանալ հարկային օրենսդրությունը։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնեցին, որ անհատ ձեռներեցների պարագայում վճարումները կատարվում են տարեկան սկզբունքով, ընդ որում 2020 թվականի համար վճարումների վերջնաժամկետը սահմանված է հաջորդող տարվա ապրիլը։ Վճարումները կատարվում են Պետական եկամուտների կոմիտեում, ստուգումներ անցնելուց հետո նոր տեղեկատվությունը արտացոլվում է «1000plus.am» կայքում։
     

    ՀՀ Կառավարություն Նիկոլ Փաշինյան Անկախության օր

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14