1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է, իսկ դրա՝ ապօրինի լինելու մասին դատական որոշում չկա. փաստաբանը ապակողմնորոշում է

    Դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է, իսկ դրա՝ ապօրինի լինելու մասին դատական որոշում չկա. փաստաբանը ապակողմնորոշում է

    • 17-09-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, փաստաբան Գեղամ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջը և մյուս սահմանափակումները ապօրինի են, ինչը իբրև հաստատված է դատարանի որոշմամբ։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով հարցը, պարզել է, որ փաստաբանի՝ սեպտեմբերի 10-ին ներկայացրած թիվ ՎԴ/6107/05/20 դիմումի հիման վրա դատարանը ոչ թե ապօրինի է ճանաչել ուսումնական հաստատություններում դիմակ կրելու պարտադիր պահանջը, այլ դիմումը վերադարձրել է հայցվորին՝ այն սխալ ներկայացնելու պատճառով։

     

    «Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը, կից փաստաթղթերով վերադարձնել: Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում՝ այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և մինչև ուժի մեջ մտնելը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»,
    - ասված է դատարանի որոշման մեջ։

     

    Նկատենք նաև, որ Կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514 - Ն որոշման  համաձայն՝ ուսումնական և արտադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների հիման վրա։Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է 19 էջից կազմված ուղեցույց, որով սահմանվում է ուսումնական հաստատություններում հակահամաճարակային անվտնգության կանոնները։

     

    Բացի դրանից, 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Առողջապահության նախարարի թիվ N 23-Ն որոշմամբ սահմանվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները։

     

    Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանի պնդումը, թե իբր ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել դպրոցներում դիմակ կրելու պահանջի ապօրինի լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։ Աշակերտների ծնողներին հորդորում ենք հետևել միայն պաշտոնական կամ պաշտոնապես հաստատված տեղեկություններին։

     

     

    Հայաստան ՀՀ Կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարություն ՀՀ ԿԳՄՍ Բժշկական դիմակ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14