1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Նախարարությունը շարունակում է մի շարք համայնքներում վճարել ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծառայությունների դիմաց

    Նախարարությունը շարունակում է մի շարք համայնքներում վճարել ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծառայությունների դիմաց

    • 15-09-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Լրատվականներից մեկում այսօր տեղեկություն հրապարակվեց, թե իբր Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը դադարեցրել է Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Սալուտ, Վարդաղբյուր, Հարթաշեն գյուղերի աշակերտներին և ուսուցիչներին դպրոց տեղափոխող տրանսպորտի ֆինանսավորումը։ Հրապարակման համաձայն՝ երեխաների տրանսպորտային ծախսերը պետության փոխարեն հոգալու են ծնողները։

     

    Խնդրի վերաբերյալ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության հետ, որտեղից հայտնեցին, որ ֆինանսավորումը չի դադարեցվել, այլ նախարարի՝ 2019 թվականի հրամանով կանոնակարգվել է։

     

    2019 թվականին ուժի մեջ մտած կարգավորումներով թե՛ ուսուցիչների, և թե՛ աշակերտների դպրոց տեղափոխման համար փոխհատուցման առավելագույն չափ է համարվում տվյալ տարվա համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակված միջմարզային և/կամ միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար):

     

    Այսինքն, պնդումը, թե նախարարությունը դադարեցրել է ֆինանսավորումը ու դրա արդյունքում ֆինանսական բեռը մնացել է ծնողների վրա, կեղծ է։

    Նախարարությունից տեղեկացրին նաև, որ այս պահին հրամանը գտնվում է լրամշակման փուլում։ Նախատեսվում է երթուղու բացակայության դեպքում ամեն կիլոմետրի համար սահմանել որոշակի գումար, իսկ «Ամսական փոխհատուցման առավելագույն չափը» յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար սահմանել նախկին 15.000 դրամի փոխարեն՝ 20.200 դրամ։

     

    ՀՀ Կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարություն ՀՀ ԿԳՄՍ Շիրակի մարզ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14