1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Հագուստի մաքսազերծումը թանկացել է ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ. փոփոխությունները բխում են ԵԱՏՄ-ում մեր պարտավորություններից

    Հագուստի մաքսազերծումը թանկացել է ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ. փոփոխությունները բխում են ԵԱՏՄ-ում մեր պարտավորություններից

    • 14-09-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Ինչպես հայտնի է՝ 2020-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ։ Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Սա նշանակում է, որ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։

     

    Նախկինում գործել է մաքսազերծման մի տարբերակ, երբ հաշվի չի առնվել ապրանքի իրական արժեքը և հաշվարկը կատարվել է կիլոգրամով։ Ներկայիս փոփոխությունը բերել է մաքսային արժեքի բարձրացման, ինչն էլ առաջացրել է առևտրականների դժգոհությունը։ Վերջիններս այս առիթով բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով փոփոխված ընթացակարգի վերաբերյալ։ Նրանց խոսքով` նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան, ինչը կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։

     

    Այժմ սահմանված է հագուստի արժեքի 30%-ի չափով մաքսատուրքի վճարման համակարգ։ Սա նշանակում է, որ թանկացում սպասվում է, բայց ոչ թե 6, ինչպես պնդում են տնտեսվարողները, այլ 1,5-2 անգամ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը։ Ըստ ՊԵԿ հաշվարկների՝ եթե ներկրողը Թուրքիայում ջինս է գնում և դրա դիմաց վճարում է 7 դոլար, ապա մաքսազերծման համար պետք է վճարի մոտ 2,4 դոլար։ Հսկիչ գները սահմավել են շուկան ուսումնասիրելուց հետո, իսկ գներ կիրառվում են, քանի որ Թուրքիայից ներմուծած ապրանքի դեպքում հաշիվ-ապրանքագիրը ՀՀ-ում օրինական ուժ չունի։


    Նկատենք նաև, որ մաքսազերծման նոր ընթացակարգը բխում է ԵԱՏՄ մեր պարտավորություններից։ Սա ենթադրում է, որ ավելի քան 700 անուն ապրանքատեսակներ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում մաքսազերծվում են այլ դրույքաչափերով:

     

    Հիշեցնենք, որ մաքսազերծման գործընթացում 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր հանցավոր սխեմաներ։ Մասնավորապես խոշոր ընկերություններից մեկը ներմուծված ապրանքները ճիշտ տեսականիով և անունով չէր հայտարարագրել ու մաքսազերծել, որով խուսափել  էր հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարումներ կատարելուց՝ հասցնելով պետությանը 7 մլն դոլարի վնաս։ ՊԵԿ-ը միջանկյալ սխեմա էր մշակել ներմուծողների համար։ Ապրանքների հաշվարկը մինչև սեպտեմբերի 1-ը կատարվում էր կիլոգրամներով, յուրաքանչյուր կիլոգրամի համար ներկրողները վճարել են 3,25 դոլար։

     

    Հայաստան Պետական եկամուտների կոմիտե մաքսային վճար ՀՀ ՊԵԿ ԵԱՏՄ Շուշանիկ Ներսիսյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    ՊԵԿ-ը հերքում է Հայաստանից Մոսկվա «iPhone» արտահանելու լուրը

    ՊԵԿ-ը հերքում է Հայաստանից Մոսկվա «iPhone» ար...

    • 2020-06-22
    Image

    Հավաքներին մասնակցելու ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից չի տրվել

    Հավաքներին մասնակցելու ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից ե...

    • 2021-03-02
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14