
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Առցանց մեդիայի զարգացման կարևորագույն արդյունքներից է ինֆորմացիայի արագ տարածումը, ինչի հետևանքով էլ մարդը ստանում է տեղեկության ահռելի չափաբաժին։ Տեղեկատվական դարաշրջանում մարդիկ հաճախ են գործ ունենում մեդիամիջոցներով տարածվող ապատեղեկատվության հետ։
Ինֆորմացիայի ճշգրտման տարատեսակ մեխանիզմներ գոյություն ունեն։ Պարտադիր նախապայման է՝ լուրի իսկությունը ստուգել առնվազն երկու-երեք լրատվական աղբյուրներից՝ նախքան այն արժանահավատ համարելը, որովհետև շատ հաճախ փաստը ենթարկվում է ֆրեյմավորման և կամայական մեկնաբանության, երբեմն էլ՝ բացահայտ կեղծվում է։
Իհարկե, հաճախ տարբեր ԶԼՄ-ներում կարելի է հանդիպել միևնույն ապատեղեկատվությանը, և տարբեր լրատվական աղբյուրներից օգտվելը բավական չէ՝ հասկանալու՝ գործ ունենք կեղծիքի, թե փաստի հետ։ Այդ պատճառով՝ կարևոր են նաև պաշտոնական աղբյուրները։
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման տարատեսակ գործիքներ, որոնց միջոցով հեշտությամբ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող ինֆորմացիան։
www.arlis.am
Համաշխարհային բանկի և Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ 2005 թվականից գործում է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը՝ arlis.am-ը։ Այն օգտատերերին է ներկայացնում հանրապետության համապարփակ իրավական դաշտը՝ օրենքները, օրենքների նախագծերն ու որոշումները։ «Լույս է տեսել» էջում ներկայացված են պաշտոնական տեղեկագրերի ամբողջ ժամանակագրական սկզբունքով դասավորված արխիվը, ինչպես նաև հերթական տեղեկագրերի բովանդակությունները։ «ԵՏՄ պայմանագրեր» պատուհանը ՀՀ և ԵՏՄ երկրների միջև ստորագրված հիմնական պայմանագրերն է ներկայացնում։ «ԵՏՄ այլ ակտեր» պատուհանի միջոցով կարող եք ծանոթանալ ՀՀ և ԵՏՄ երկրների միջև ստորագրված այլ պայմանագրերի։ «ՏԻՄ ակտեր» պատուհանով ներկայացվում են ՏԻՄ-երի ընդունած իրավական ակտերը։ «Օտարալեզու իրավական ակտերի որոնում» էջը հնարավորություն է տալիս փնտրել իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունները:
www.elections.am
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ընտրողների ռեգիստրի» միջոցով հրապարակում է ընտրական գործընթացներին և հանրաքվեներին առնչվող տեղեկատվությունը։ Օնլայն հարթակում կարող եք գտնել ընտրությունների և ԿԸՀ նիստերի ուղիղ հեռարձակումները, ընտրություններին մասնակցող կուսակցությունների և քվեարկության մասնակիցների ամբողջական ցուցակը, ՏԸՀ-ների նստավայրերը, տեղամասերի հասցեն և անհրաժեշտ շատ այլ տեղեկություններ։
www.e-register.am
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգն է, որը նպատակ ունի կրճատել իրավաբանական անձանց պետական գրանցման տևողությունն ու մեկ պատուհանի կիրառման միջոցով ապահովել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը մեկ այցի ընթացքում։ Այստեղ նույնականացման քարտի միջոցով կարելի է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առցանց գրանցում, անհատ ձեռնակրատիրոջ հաշվառում, ինչպես նաև կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխություն կատարել: Կայքը հնարավորություն է տալիս հետևել դիմումների ընթացքին, որոնել և ձեռք բերել տեղեկություններ կազմակերպությունների վերաբերյալ:
Առցանց գրանցում կատարելու կամ կազմակերպության վերաբերյալ ամբողջական տվյալները դիտելու համար անհրաժեշտ է գրանցվել, համակարգից օգտվելու համար՝ նույնպես։
www.datalex.am
«Դատական տեղեկատվական համակարգը» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական գործիք է, որը հնարավորություն է տալիս իրական ռեժիմում ստանալ տեղեկություններ բոլոր դատարաններում քննվող գործերի մասին։ Այստեղ կարող ենք գտնել նիստերի ժամանակացույցերը, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, ՄԻԵԴ-ի գործերի արխիվը, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ:
www.ethics.am
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքն է, որտեղ կարող ենք գտնել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը։ Ինչպես հայտնի է՝ պաշտոնատար անձն ու իր ընտանիքի անդամները պարտավոր են ամբողջական տեղեկատվություն տրամադրել գույքի և եկամուտների մասին։ Ցանկացած անձ կարող է մուտք գործել հայտարարգրերի համակարգ և ծանոթանալ այդ տվյալներին։ Ներկայումս համակարգում կարող ենք գտնել նախկին և ներկա մի շարք պաշտոնական անձանց հայտարարգրեր։
gnumner.am և old.gnumner.am
Այս համակարգերի միջոցով հնարավոր է պետական ցանկացած գնման և կնքված պայմանագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալ։ gnumner.am-ն ու old.gnumner.am-ը հնարավորություն են տալիս ծանոթանալու գնումների պլանին, հանձնաժողովների նիստերի արձանագրություններին, գնումների մասին հայտարարություններն և անհրաժեշտ այլ տեղեկություններին։
armeps.am
Պետական գնումների էլեկտրոնային այս համակարգը հնարավորություն է տալիս մասնակցելու առցանց իրականացվող գնումների ընթացակարգերին, որի համար անհրաժեշտ է գրանցվել՝ ընտրելով այն ոլորտների կոդերը, որոնց վերաբերյալ ցանկանում եք ծանուցում ստանա էլ.փոստի միջոցով։ Հայտերը համակարգ ներբեռնելու և պատվիրատուին ուղարկելու գործողությունները մանրամասն ներկայացված են կայքի «հանրային գնումների օրենսդրություն» բաժնում։
www.armstat.am
ՀՀ վիճակագրական կոմիտեի էլեկտրոնային հարթակն է, որի միջոցով կարող եք ծանոթանալ հավաքագրված վիճակագրական տվյալների հիմնական ցուցանիշներին՝ կապված տնտեսական ակտիվության, արդյունաբերական արտադրանքի ծավալների, առևտրի շրջանառության, մարդահամարի և այլնի հետ։
www.e-draft.am
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Առցանց հարթակը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը։ Կայքը հնարավորություն է ընձեռում որոնելու և ծանոթանալու տեղադրված նախագծերին, հետևելու դրանց հետագա ընթացքին. ծանոթանալու ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում՝ նաև ներկայացնելու առաջարկություններ, ուսումնասիրելու նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթերը, ընդունված առաջարկությունները կամ դրանք չընդունելու հիմնավորումները:
Կարևոր գործիքներ են նաև տարբեր գերատեսչությունների պաշտոնական կայքէջերը, որտեղ տեղադրվում են պաշտանական հայատարարություններն ու գերատեսչությանն առնչվող տարատեսակ նորություններ։
ՀՀ վարչապետ www.primeminister.am
ՀՀ նախագահ www.president.am
ՀՀ կառավարություն www.gov.am
ՀՀ ԱԺ www.parliament.am
ՀՀ Սահմանադրական դատարան www.concourt.am
ՀՀ նախարարություններ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն www.mlsa.am
ՀՀ Առողջապահության նախարարություն www.moh.am
ՀՀ Արդարադատության նախարարություն www.justice.am
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն www.mfa.am
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն www.mnp.am
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն www.mineconomy.am
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն www.escs.am
ՀՀ Պաշտպանության նախարարություն www.mil.am
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն www.mtad.am
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն www.mes.am
ՀՀ Ֆինանսների նախարարություն www.minfin.am
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն www.hti.am
ՀՀ կառավարությանը ենթակա մարմիններ
ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտե www.cadastre.am
ՀՀ Պետական եկամուտների կոմիտե www.petekamutner.am
ՀՀ Միջուկային անվտանգության կոմիտե www.anra.am
ՀՀ Քաղաքաշինության կոմիտե www.minurban.am
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին www.msib.am
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին www.snund.am
Վարչապետին ենթակա մարմիններ
ՀՀ Ոստիկանություն www.police.am
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն www.sns.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել