1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի նկատմամբ որևէ քննություն չի իրականացվում

    Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի նկատմամբ որևէ քննություն չի իրականացվում

    • 01-09-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե «2019թ.-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ՀՀ ներկայացուցչի պաշտոն զբաղեցնող Գեղամ Վարդանյանին կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ»։

     

    Նյութում, մասնավորապես, ասվում է, թե ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ ներքին քննություն է սկսել՝  պարզելու Գ. Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Նշվում է նաև, թե փոխնախարարը  աշխատանքի է տեղավորել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա, նոր պայմաններ է դրել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գրասենյակի հետ, որտեղից հայտնեցին՝  շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ Գեղամ Վարդանյանի նկատմամբ որևէ ծառայողական քննություն չի իրականացվում։

     

    Հետևապես՝ կեղծ է նաև պնդումը, թե քննության համար հիմք է հանդիսացել Վարդանյանի՝ իր մերձավորներին աշխատանքի տեղավորելու հանգամանքը, որով, ըստ լրատվականի աղբյուրի, վերջինս փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա:

    Հայաստան ԵՏՀ Եվրասիական տնտեսական հանձնաժողով Գեղամ Վարդանյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14