1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից կարող են վերադառնալ օդային չվերթով, իսկ մեքենաները տեղափոխել քարշակման ծառայության միջոցով

    ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից կարող են վերադառնալ օդային չվերթով, իսկ մեքենաները տեղափոխել քարշակման ծառայության միջոցով

    • 13-08-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  
     
    Երեկ՝ օգոստոսի 12-ին, Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ քաղաքացիների ցամաքային սահմանով Հայաստան վերադառնալու վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր սեփական մեքենաներով Հայաստան վերադառնալ ցանկացողներին։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ այժմ գործում են մի քանի կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ, որոնք կազմակերպում են մեքենաների տեղափոխումը Հայաստան. այդ մեխանիզմն արդեն մի քանի ամիս է ինչ գործում է, և դրա մասին մեր քաղաքացիները քաջատեղյակ են:

     

    «Մեքենայի սեփականատերը Լարսում իր անձնական օգտագործման մեքենան ձևակերպելու պայմանագիր է կնքում համապատասխան կազմակերպության հետ, որն էլ ավտոքարշակով (տարողությունը առավելագույնը 7 մեքենա) մեքենան ուղարկում է  Հայաստան: Իսկ քաղաքացին մոտակա օդանավակայանից, որտեղից շաբաթական առնվազն մեկ անգամ չվերթ է կազմակերպվում, կարող է վերադառնալ Հայաստան»,- հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը

     

    Նշենք, որ Հայաստան տեղափոխվող մեքենաներով թույլատրվում է փոխադրել միայն անձնական օգտագործման իրեր, իսկ այլ տիպի բեռները՝ այդ թվում և կոմերցիոն, արգելվում են: Սակայն երբեմն արձանագրվել են տեղափոխման ենթակա մեքենայով քաղաքացիների կողմից ոչ թույլատրելի քանակությամբ բեռների տեղափոխման դեպքեր: Այս պարագայում խնդիր է առաջանում, քանի որ ավտոքարշակով տեղափոխվող մեքենաները Վրաստանում մաքսային զննման են ենթարկվում:

    Ինչ վերաբերում է պատգամավորի այն հայտարարությանը, որ բազմաթիվ մարդիկ են ցուցակագրվում ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալու համար՝ հայտնում ենք, որ խոսքը գնում է անօրինական կերպով ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունների մասին, որոնք խոստանալով մարդկանց ավտոբուսներով տեղափոխել Հայաստան՝ սահմանին բախվում են խնդիրների ու անհարմարությունների։

     

    Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցները կարող են օգտվել շաբաթական առնվազն մեկ անգամ իրականացվող օդային չվերթներից, իսկ ավտոմեքենան կարող են տեղափոխել ցամաքային ճանապարհով՝ օգտվելով վերոնշված ավտոքարշակման ծառայությունից։
     

     

    Հայաստան ՀՀ ՀՀ Ազգային ժողով Էդմոն Մարուքյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14