1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Մեդիագրագիտություն
    2. Բացառիկ տեսանյո՞ւթ, թե՞ պարզագույն մոնտաժ

    Բացառիկ տեսանյո՞ւթ, թե՞ պարզագույն մոնտաժ

    • 07-08-2020
    Image

      Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահագստին և վարչական շրջանի զգալի մասին ծանրագույն վնաս հասցրած ուժգին պայթյունից հետո երկիրը սգո մեջ է: Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել։ Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան հարյուր մարդ, իսկ հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով։ Երկրի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել էր հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Մինչ այդ՝ լրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը շտապեցին հրապարակել աղետի պատճառների մասին սեփական «հետազոտությունները»։

    Համացանցում հայտնվեցին մոնտաժված տեսանյութեր, որոնք իբրև ապացուցում էին պայթյունի՝ հրթիռակոծման հետևանք լինելը։ Ոմանք էլ, հիմնվելով կեղծ տեսանյութերի վրա, հայտարարեցին, թե հրթիռակոծման հեղինակը Իսրայելն է։

     

    Բացառիկ տեսանյո՞ւթ, թե՞ պարզագույն մոնտաժ

    Բեյրության հրթիռակոծումը «ապացուցող» տեսանյութերը տարածվեցին facebook-ով, twitter-ով, youtube-ով, այնուհետև՝ հաղորդագրությունների փոխանակման փակ պլատֆորմներով՝ telegram-ով և whatsapp-ով։

    Հայկական մեդիատիրությում այն տարածեց IPress.am կայքը, որին հաջորդեցին տեսանյութի կիսումները ֆեյսբուքյան տարբեր խմբերում։

     

    Տարածվող տեսանյութն ու մասնավորպես հրթիռի հայտնվելը կադրում ակնհայտ մոնտաժի արդյունք է։ Դրա օրիգինալ տարբերակը հրապարակվել է օգոստոսի 5-ին՝ Բեյրութի բնակչի կողմից։ Այն արված է Չաֆակա փողոցում՝ ինչը հաստատում է Google Street View-ը։

     

     


    Հրթիռակոծման նո՞ր ապացույց, թե՞ հերթական մոնտաժ

    Լայն տարածում գտած հաջորդ տեսանյութում ևս տեսախցիկն իբրև ֆիքսել էր հրթիռանման օբյեկտ՝ պայթյունից անմիջապես առաջ։ Այս տեսանյութը հայտնվել էր Facebook-ում, 4chan-ում, Reddit-ում, Telegram-ում և ուներ հազարավոր կիսումներ։

    Հայկական մեդիատիրույթում այն կրկին շրջանառության դրվեց IPress.am-ի կողմից։ Վերջինս, հղում անելով լիբանանյան իր աղբյուրին, հայտնել էր, որ Բեյրութի հրթիռակոծման նոր ապացույցներ է ձեռք բերել։

     

     

    Սակայն, ինչպես պարզ դարձավ, այս տեսանյութը ևս ենթարկվել էր խմբագրման, իսկ բնօրինակում որևէ հրթիռ առկա չէր։ Մոնտաժված տեսանյութի մի մասը վերցված էր Մեհսեն Մեքթֆեի թվիթերյան էջից։

    Վերջինս CNN-ի հետ զրույցում հայտնել էր, որ նկարահանումն իրականացրել է զբոսանքի ժամանակ։ Նրա խոսքերով՝ տեսանյութը, որտեղ երևում է հրթիռը, կեղծված է։ Այն իր կողմից հրապարակված վիդեոյի մոնտաժված տարբերակն է։  Մեհսենը նշել է, որ գտնվելով դեպքի վայրում՝ որևէ հրթիռ չի տեսել։

     

    Ահա երկու տեսանյութերի իրական և մոնտաժված տարբերակների նկարները՝

    Տեսանյութի երկրորդ հատվածում (0։16-0։30 րոպեներին) ևս գործ ունենք մոնտաժի հետ։ Օրիգինալ վիդեոն համացանցում արդեն իսկ տարածված էր, կադրերում կարող ենք տեսնել, որ այնտեղ որևէ հրթիռ չկա։


    Տեսանյութը խմբագրելիս՝ կեղծարարներն ամենայն հավանականությամբ օգտվել են ոչ թե տերմոգրաֆիայից, ինչպես իսկզբանե կարծում էին շատերը, այլ «inverting color» էֆեկտից, որն առկա է բջջային հեռախոսներում։

    Կեղծ լուր Լիբանան Բեյրութ Մեդիագրագիտություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14