1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Հայաստանում օդային իրադրության վերաբերյալ տարածվող լուրը ապատեղեկատվություն է

    Հայաստանում օդային իրադրության վերաբերյալ տարածվող լուրը ապատեղեկատվություն է

    • 03-08-2020
    Image

      Հետևեք մեզ նաև Telegram-ում  


    Երեկ avia.pro լրատվակայքը տեղեկություն էր տարածել, թե թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա։ Ըստ կայքի աղբյուրների՝ թուրքական կողմը հերթական շատ վտանգավոր սադրանքն է սանձազերծել՝ իր F-16 կործանիչներն ուղղելով դեպի Երևան։

     

    «Առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռներ ուղղություն են բռնել դեպի Երևան՝ մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի ՌՕՈՒ-ի սպառազինության մեջ գտնվող ավիացիոն հրթիռների խոցման շառավիղն է, ապա շրջադարձ են կատարել և վերադարձել ետ: Ակնհայտ է, որ դրանով իսկ գործարկվել է Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ հարված հասցնելու սցենարը»,- նշված էր նյութում։


    Տարածվող տեղեկությունը արագորեն հայտնվեց նաև հայկական մամուլում։ Տեղեկությունը շրջանառվեց ինչպես լրատվականներում, այնպես էլ սոցիալական մեդիայում՝ տարբեր օգտատերերի նախազգուշական հայտարարություններով։

     

    Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում հայտնեց, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Խոսնակն այդ մասին կատարել է նաև ֆեյսբուքյան գրառում՝ իր պաշտոնական էջում։

     

    Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին եղավ հայտարարություն, որ թուրքական օդուժի F-16 բազմաֆունցիոնալ կործանիչներ են ժամանել Ադրբեջան՝ մասնակցելու TurAz Qartalı-2020 համատեղ զորավարժություններին։

    Հայաստան ՀՀ Պաշտպանության նախարարություն ՀՀ ՊՆ F-16 կործանիչ Շուշան Ստեփանյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    ՊՆ-ն որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղվելու ֆինանսական միջոցների հավաքագրմամբ

    ՊՆ-ն որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել...

    • 2020-10-06
    Image

    Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ կրակ արձակելու լուրը հերթական կեղծիքն է. ՊՆ

    Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ կրակ արձակելու լուրը հ...

    • 2020-10-09
    Image

    Ադրբեջանի ղեկավարությունը հոսպիտալի խոցումը ներկայացրել է իբրև ռազմամթերքի պահեստի ոչնչացում

    Ադրբեջանի ղեկավարությունը հոսպիտալի խոցումը ներկայացրել է...

    • 2020-10-17
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14