
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Կեղծ էջերը շարունակում են սոցցանցերում կիրառել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես Instagram-ում, հայ-ադրբեջանական սահմանին առկա պատերազմական վիճակով պայմանավորված, սկսել են կազմակերպել դրամահավաքներ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ սոցցանցերում դրամահավաքների մջոցով գումար շորթելը խաբեության ամենատարածված մեթոդներից է։ Հորդորում ենք զերծ մնալ կասկածելի օգտահաշիվների կողմից կազմակերպված ինքնաբուխ հանգանակություններին մասնակցությունից։
Հետևեք և մասնակցեք բացառապես պետական, պաշտոնական հայտարարություններին, իսկ որևէ կազմակերպությանը գումար փոխանցելուց առաջ համոզվեք, որ կազմակերպությունը, որն իրականացնում է դրամահավաք վստահելի է։
Հարգելի քաղաքացիներ, շնորհակալություն ենք հայտնում ապատեղեկատվության դեմ պայքարում պետությանն աջակցելու և հակառակորդի կողմից դաշտ նետված կեղծ տեղեկատվությունը չտարածելու համար։ Կոչ ենք անում շարունակել հետևել միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունների հանդիպելիս՝ խնդրում եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»՝ գրելով մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել