1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ՆԶՊ առարկան չի միանալու ֆիզկուլտուրային, իսկ Հայոց լեզվի և պատմության դասաժամերը չեն կրճատվելու

    ՆԶՊ առարկան չի միանալու ֆիզկուլտուրային, իսկ Հայոց լեզվի և պատմության դասաժամերը չեն կրճատվելու

    • 10-07-2020
    Image

      Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի մասին քննարկումները շարունակում են, որի ընթացքում քիչ չեն նախագծի վերաբերյալ սխալ մեկնաբանությունները։ Մասնավորապես՝ սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկան միացվել է «Ֆիզիկական կուլտուրա» առարկային։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացավ, որ տարածվող լուրը իրականությանը չի համապատասխանում։ Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) նախագծի մեջ այդ մասով որևէ փոփոխություն չկա։

     

    Ինչպես հիմա՝ այնպես էլ նոր ՀՊՉ-ում «Ֆիզիկական կրություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառում, որպես առանձին առարկաներ ընդգրկված են թե՛ Ֆիզկուլտուրան, թե՛ ՆԶՊ-ն: Ավելին՝ այդ և մյուս ուսումնական առարկաների ուսումնական ծրագրերը լինելու են բարելավված:

     

    Նշենք, որ տարածվող տեղեկություններից սուտ են նաև «Հայոց լեզու» առարկայի դասաժամերի կրճատման, «Հայոց պատմություն» առարկայի՝ պարտադիր բեռնվածության հոսքից դուրս գալու մասին լուրերը։ Իսկ ինչ վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ հանրակրթական ծրագրից դուրս գալուն, նշենք, որ այն դասավանդվելու է «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում։ Երեկ կայացած հարցազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ևս նշեց, որ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունն է, և դրանք առանձին դիտարկելը սխալ է։

     

     

    ՀՀ Կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարություն ՀՀ ԿԳՄՍ Հայոց պատմություն Հանրակրթության պետական չափորոշիչ ՀՊՉ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14