1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Վարչապետը տարածքներ վերադարձնելու մասին հայտարարություն չի արել. տարածվող տեսանյութը մոնտաժված է

    Վարչապետը տարածքներ վերադարձնելու մասին հայտարարություն չի արել. տարածվող տեսանյութը մոնտաժված է

    • 29-06-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Ֆեյսբուքի հայկական տիրույթում հունիսի 16-ին տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբրև պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետությանը պետք է տարածքներ «վերադարձվեն»։ Տեսանյութով կիսվել էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ տեղեկացնելով իր լսարանին այդ հայտարարության մասին։

     

    Հարկ է նշել, որ հիշյալ խոսքերը մոնտաժված և կոնտեքստից հանված տեսքով տարածվել է կեղծ (ֆեյք) օգտատիրոջ՝ Կոստանտին Պետրոսովի կողմից, որը Ֆեյբուքի «հնաբնակ» ֆեյքերից է. գործում է 2012 թվականից։ Վերջինս կիսատ է ներկայացրել 2018 թվականի սեպտեմբերի 13-ի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուապատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

     

    Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ Արցախի Հանրապետության մասին հարցադրմանը, նշում է.

     

    «Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ, բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր և երաշխավորվեր ԼՂ-ի կարգավիճակի հարցը։ Եվ դուք դա գիտեք։ Եվ վերջին տարիներին, ինչքան մոտեցել ենք մենք 2018 թ-ին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ավելի ու ավելի մի կողմ է մղվել։
    Ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները»։

     


    Այս խոսքերից կեղծ օգտատերն առանձնացրել է միայն վերջին՝ «պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները» հատվածը, որը և տարածվել է մեդիատիրույթում։

     

     

     

    Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ Կեղծ լուր

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14