1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ի՞նչ է «Կրոնական ազատության միջազգային դաշինքը» և ինչո՞ւ է Հայաստանը անդամակցել դրան

    Ի՞նչ է «Կրոնական ազատության միջազգային դաշինքը» և ինչո՞ւ է Հայաստանը անդամակցել դրան

    • 18-06-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում


    Վերջերս Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված «Կրոնական ազատության միջազգային դաշինքին», որի կազմում ներառված են 29 երկրներ։ Դաշինքին անդամակցության մասին՝ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունից հետո տարբեր լրատվականների կողմից մտահոգություն հնչեց, որ այս որոշմամբ Հայաստանի դիվանագիտական կորպուսում խնդիրներ են առաջացել, քանի որ կազմակերպությունը հակաչինական է։ Մասնավորապես նշվում էր, որ այս օրերին «բուռն քննարկումների մեջ են ԱՄՆ-ում, Չինաստանում և Իրանում Հայաստանի լիազորած դեսպանները»։ ԶԼՄ-ն, իր աղբյուրներին հղում կատարելով, նշում էր՝ Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասյանը կանչվել է կորպուս՝ պարզաբանումներ ներկայացնելու։


    Հարկ է նշել, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքերով Չինաստանում ՀՀ դեսպանը որևէ տեղ չի հրավիրվել՝ դաշինքին անդամակցության համար պարզաբանումներ ներկայացնելու։

     

    «Ինչ վերաբերում է այսպես կոչված «ԱԳՆ աղբյուր»-ի վրա հղմամբ ներկայացվող տեղեկատվությանը, ապա նշենք, որ դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալ «աղբյուրի» անունից այդ սուտ տեղեկատվությունը փոխանցվել էր մեկ այլ խմբագրության, որը, ԱԳՆ-ից ստանալով մեկնաբանություն տեղեկատվության բացարձակ սուտ լինելու մասին, չի հրապարակել այդ նյութը: Մեզ համար անհասականալի է, թե ինչո՞ւ ԱԳՆ-ի հետ համագործակցության սերտ ավանդույթներ ունեցող Yerevan.Today կայքն այս անգամ որոշում կայացրել չդիմել մեկնաբանության», - «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ասաց Նաղդալյանը։

     

    Մամուլի խոսնակը հերքեց նաև ԱՄՆ-ում, Չինաստանում և Իրանում Հայաստանի լիազորած դեսպանների մասնակցությամբ «բուռն քննարկման» մասին լուրը։ Այս հարցով որևէ քննարկում չի եղել։

     

    Ի՞նչ է «Կրոնական ազատության միջազգային դաշինքը»

     

    Ինչպես արդեն նշվեց՝ 2020թ. փետրվարին ԱՄՆ և մի շարք այլ երկրների նախաձեռնությամբ ստեղծվել է «Կրոնական ազատության միջազգային դաշինքը», որի նպատակն է միավորել աշխարհի տարբեր երկրների ռեսուրսները՝ ընդդեմ կրոնական հետապնդումների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով՝ դաշինքը պետք է նպաստի հավատացյալների դեմ հանցագործությունների դադարեցմանը, օգնի չեղյալ համարել օրենքները, որոնք սահմանափակում են կրոնի և հավատքի ազատությունը։


    Անդամ երկրները, որոնց թվում են  Ավստրիան, Վրաստանը, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Չեխիան և այլ երկրներ, պարտավորվում են հետևել «Սկզբունքների հռչակագրին», որը ենթադրում է հրապարակային քննադատություն բոլոր այն դեպքերում, երբ կխախտվի մարդկանց կրոնական ազատությունը։


    Ինչո՞ւ է Հայաստանը միացել դաշինքին

     

    ԱԳՆ մամուլի խոսնակը նշում է, որ լինելով մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք: Միաժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ցեղասպանությունների, ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, և մենք շարունակաբար օգտագործել ենք միջազգային ցանկացած հարթակ և ձևաչափ՝ այդ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: Հայաստանն ունի պատմական և բարոյական պարտավորություն` պաշտպանելու կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

     

    «Որպես ցեղասպանություն վերապրած ազգ` մենք մեծ կարևորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին, հատկապես՝ քրիստոնյաների պաշտպանության խնդրին Մերձավոր Արևելքում, որտեղ հայ ժողովուրդը ունի դարավոր ներկայություն և այլ ազգերի և կրոնների հետ համերաշխ գոյակցության մեծ փորձ: Հենց դա է հանդիսացել Հայաստանի կողմից դաշինքին միանալու հիմնական պատճառներից մեկը։ Միանալով այս դաշինքին՝ մենք վերահաստատում ենք հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին»,- նշում է Աննա Նաղդալյանը։

     

    Պետք է նշել նաև, որ «Կրոնական ազատության միջազգային դաշինքը» չի հանդիսանում միջազգայնորեն սահմանված միջազգային կազմակերպություն, չունի անդամակցության ընթացակարգ. Հայաստանը դաշինքին միացել է բացառապես սեփական նախաձեռնությամբ և օրակարգով:


    Ինչ վերաբերում է դաշինքի՝ հակաչինական լինելուն՝ Աննա Նաղդալյանը հայտնեց.

     

    «Հայաստանը գործնականում ցուցադրել է, որ երբևէ չի մասնակցում որևէ նախաձեռնության, որն ուղղված կլինի որևէ երրորդ երկրի, առավել ևս՝ իր կարևոր գործընկերների դեմ: Մասնակցել նման միջազգային նախաձեռնություններին չի նշանակում  կիսել դրանց մյուս անդամներից յուրաքանչյուրի մոտեցումները և գնահատականները: Հայաստանը յուրաքանչյուր միջազգային հարթակում հետապնդում է իր, այլ ոչ թե՝ այլոց շահերը: Մեզ համար մարդու իրավունքները եղել և մնում են համընդհանուր, որոնք չեն կարող ունենալ աշխարհաքաղաքական համատեքստ»:

    ԱԳՆ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն International Religious Freedom Alliance Կրոնական ազատության միջազգային դաշինք

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14