
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Զանգվածային լրատվամիջոցների կողմից տեղեկություն էր շրջանառվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկել ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը, ինչին հետևել է ուժային կառույցներում փոփոխությունները։ Նշվում էր, որ հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարչապետը վարակված է եղել նոր տեսակի կորոնավիրուսով։
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնում է, որ ՀՀ վարչապետի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Վերջիններս չեն շփվել ո՛չ հանդիպման, և ո՛չ էլ հեռախոսա կամ տեսանզանգի միջոցով։
Ինքնամեկուսացման մեջ Նիկոլ Փաշինյանը միայն տեսակապի միջոցով մասնակցել է նիստերին, քննարկումներին, խորհրդակցություններին, իսկ երեկ՝ ինքնամեկուսացումից հետո, առաջին անգամ աշխատանքի է այցելել։
Շրջանառվող այն լուրերը, թե կառավարական առանձնատուն անվտանգության լրացուցիչ ուժեր են բերվել՝ հսկողությունն ուժեղացնելու նպատակով, ևս չի համապատասխանում իրականությանը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել