1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Հակոբ Արշակյանին որևէ զինված անձ չի ուղեկցել

    Հակոբ Արշակյանին որևէ զինված անձ չի ուղեկցել

    • 04-06-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Lurer.com լրատվակայքը քիչ առաջ հրապարակել էր «Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը» վերտառությամբ նյութ, որտեղ նշվում էր, թե  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանը «ՀայՓոստի» մասնաճյուղեր այցեր է կատարում զինված անձի ուղեկցությամբ։

     

    Կցելով այցելության տեսանյութերից մեկը՝ լրատվամիջոցը հայտնում է. «Իչպես երևում է տարածված տեսանյութում՝ նախարարի անվտանգությունը տարածքում ուշի-ուշով հսկում է զինված անձը։ Հարց է առաջանում՝ ումի՞ց են հեղափոխական պաշտոնյաները այդպես վախենում»։

     

    Չնայած տեսանյութում երևացող զինված անձը արդեն իսկ «ՀայՓոստի» մասնաճյուղի դիմաց էր, երբ ժամանեց նախարարը, այնուամենայնիվ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։ Մամուլի խոսնակ Սիրանույշ Գյուրջինյանը հայտնեց, որ տեսանյութում երևացող զինված անձը ոչ թե Հակոբ Արշակյանի ուղեկցորդն է եղել, այլ «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակիցներից։

     

    «Ինչ վերաբերում է զենքով անձին, որի մասին հրապարակվել է հոդվածը՝ առանց տեղեկատվությունը ճշտելու ՀՀ ԲՏԱ նախարարությունից, տեղեկացնում ենք, որ «ՀայՓոստի» բաժանմունքներից մի քանիսում այդ պահին իրենց աշխատանքային պարտականություններն են կատարել «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակիցները։ Վերջիններս, օրենքով սահմանված կարգով, ունեն զենք կրելու իրավունք։ Հակոբ Արշակյանի շրջայցի ընթացքում լուսանկարում պատկերված անձը վերոնշյալ ծառայության աշխատակիցներից մեկն է»,- նշեց մամուլի խոսնակը։

    Ապատեղեկատվություն Հակոբ Արշակյան Կեղծ լուր Հայ փոստ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14