1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. COVID-19
    2. Երբ և ինչպես են առաջացել միֆերը 5G-ի համակարգերի մասին

    Երբ և ինչպես են առաջացել միֆերը 5G-ի համակարգերի մասին

    • 26-05-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    5G համակարգերը գործում են աշխարհի ավելի քան 378 քաղաքներում։ Դրանց քանակով առաջատարը Հարավային Կորեան է։

     5G-ի աշխարհագրությունը

    5G-ի աշխարհագրությունը

     

    Վերջերս Հայաստանում ակտիվացել են այդ համակարգերի դեմ հանդես եկող տարբեր խմբեր, որոնք ահազանգում են 5G-երի վնասակար ազդեցության մասին, մտավախություններ հայտնում, որ տարածվող ռադիոճառագայթման հետևանքով բնությանն ու մասնավորապես ջրին հասցվում է մեծ վնաս։ Կարծիքներ եղան նաև, որ դրանց միջոցով  տարածվում է կորոնավիրուս։

     

    Վերջերս ականատես եղանք հայտարարության, որ Հայաստանում արդեն իսկ գործում են 5G ցանցի կայաններ։ Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ կայանների՝ հրապարակված նկարները Հայաստանում արված չեն եղել, ավելին՝ լուսանկարները ներբեռնված էին Google-ից։

     

    Հայաստանում դեռևս չկան 5G ցանցեր։ Ինչպես հետագայում հայտարարեցին բջջային օպերատորները՝ երկրում գործում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced, որոնցից յուրաքանչյուրի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր։ Ընկերությունները հայտնել էին նաև, որ սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին:

     

    Պետք է նշել, որ պայքարը  5G-ի համակարգերի դեմ նոր չԷ և միայն Հայաստանին հատուկ չէ։


    Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը սկսեցին կապել 5G-ի հետ, քանի որ Ուհան քաղաքում համավարակի տարածումը հաջորդեց այս ցանցն ապահովող ալեհավաքների տեղադրմանը։ Դավադրության տեսության սիրահարները այստեղ անմիջապես խորհրդավոր կապ նկատեցին։ Սակայն պայքարը նոր սերնդի անլար ցանցի դեմ սկսել է ավելի վաղ՝ դեռևս 2018 թվականին, երբ նախատեսվում էր ցանցի կիրառումը ԱՄՆ-ում։

     

    Համակարգի դեմ բողոքներ եղան Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում, Վրաստանում և այլուր։ Այս տեսակետն այնքան մեծ արագությամբ էր տարածվում, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) ևս ստիպված եղավ անդրադարձ կատարել՝ հայտնելով, որ 5G տեխնոլոգիան չի պարունակում մարդու առողջության համար վնասակար ճառագայթում, իսկ ռադիոալիքները չեն կարող վիրուս տարածել։ Նշվում էր, որ կորոնավիրուսով վարակված են նաև այն երկրներում, որտեղ չկա 5G։

     

      

    Ի վերջո` ի՞նչ է 5G-ն

    5G-ն հինգերորդ սերնդի անլար ցանց է, որը կարող է ապահովել զգալիորեն ավելի արագ ինտերնետ կապ, քան իրեն նախորդող ցանցերը՝

     

    • 1G-ն (հնարավորություն էր տալիս իրականացնելու անլար հեռախոսային զանգեր)
    • 2G-ն (անալոգային համակարգերից անցումն էր թվայինին, երբ կար հնարավորություն ուղարկելու և ստանալու տեքստային կարճ հաղորդագրություններ և MMS)
    • 3G-ն (ապահովեց տվյալների՝ մեծ արագությամբ փոխանցում, բջջային ինտերնետ և հեռուստատեսություն, վիդեոզանգեր)
    • 4G-ն (բարձրացրեց ինտերնետի արագությունը, տվեց վիդեոների փոխանցման հնարավորություն, HD video, HD TV, 3D հեռուստատեսություն և այլն)

     

    Ներկայումս մենք ապրում ենք 4G-ի աշխարհում, որին անխուսափելիորեն հաջորդելու է 5G-ի ժամանակաշրջանը։ Այն անհամեմատ կտարբերվի նախորդողներից։ Այս դեպքում մարդկությունը գործ է ունենալու 20 անգամ ավելի արագ ինտերնետ կապի հետ։ Գլխավոր տարբերություններից մեկն այն է, որ 5G-ն տվյալները փոխանցում է առավել կարճ ալիքների միջոցով, սա նշանակում է, որ ալեհավաքներն էլ կարող են լինել անհամեմատ ավելի փոքր։ Միևնույն ժամանակ այն ապահովում է տվյալների առավել ճշգրիտ փոխանցում, քանի որ փոխանցման արագությունը շատ ավելի բարձր է։ Մարդիկ հնարավորոթյուն կունենան մեծ արագությամբ ներբեռնել տեղեկատվությունը, ինչպես նաև օգտագործել ավելի մեծ քանակությամբ սարքեր։


    Այո՛, բարձր հաճախականություններն ունեն նաև իրենց թերությունները: Բայց դա վիրուսների տարածումը չէ, ինչպես կմտածեն շատերը։ Բարձր հաճախականությունները ազդանշան են փոխանցում ալեհավաքի և ստացողի միջև: Այս միջակայքի ռադիոալիքները խստորեն թուլանում են երկար հեռավորությունների ժամանակ, ինչն էլ պահանջում է ցանցերի ճիշտ տեղակայում։

     

    Մյուս թերությունն այն է, որ 5G-երից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ սմարթֆոն, որը համատեղելի է այդ համակարգի հետ։ Անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները մտահոգվում են, որ այդպիսով մարդկանց տեղակայումը այլևս բաց ինֆորմացիա կլինի պետությունների ղեկավարների համար, ինչը քաղաքացիների իրավունքների խախտում է։

     


    Կարիք կա՞ վախենալու այս սարքերից


    Հարկ է նշել նաև, որ 5G-ում և բջջային հեռախոսի այլ տեխնոլոգիաներում օգտագործված ռադիոալիքները տեսանելի լույսից ավելի հզոր չեն, բջիջները վնասելու համար դրանք շատ թույլ են։ Համեմատության համար նշենք, որ արևի լույսից մենք ստանում ենք անհամեմատ ավելի մեծ քանակությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում։

     

    Ամփոփելով նշենք, որ տեխնոլոգիական ոլորտի տարբեր փորձագետներ փաստում են՝ 5G-ն վերջին տարիների տեխնոլոգիական մեծագույն ձեռքբերումներից է և չկա որևէ փաստ, որ այն տարածում է վիրուսներ կամ կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի։

     

     

     

     

    Կեղծ լուր covid19 5G

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14