1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Գերմանիայի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի արել

    Գերմանիայի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի արել

    • 26-05-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Եվրոպական միությունում Հայաստանի առանցքային գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որն աչքի է ընկնում ոչ հայանպաստ ձևակերպումներով:


    Պատգամավորի խոսքերով՝ Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել՝ «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»:

    Հայտնում ենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարաության պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի տարածվել։

    Խոսքն այստեղ գնում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում ճամփորդական խորհուրդների մասին, որտեղ նմանօրինակ խորհրդատվություններ առկա են եղել տարիներ, նույնիսկ՝ տասնամյակներ շարունակ։

    Վերջին թարմացումը կատարվել է 2020 թվականի մայիսի 26-ին։ Այն վերաբերում է COVID-19-ի հետևանքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը և առկա սահմանափակումներին։

     

    2017թ. նոյեմբերի 23-ից մինչև 2020թ. մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում տվյալ տեղեկատվությունը թարմացվել է 97 անգամ: Գերմանիայի արտգործնախաարրության պաշտոնական կայքում առկա արխիվային տեղեկատվություններում կարող եք տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակված հայտարարությունն ամենևին էլ նոր չէ՝ 2017թ. նոյեմբերի 23, 2017թ. դեկտեմբերի 24, 2018թ. մարտի 27։
     

    Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ դեռևս 2017թ. ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կողմից ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունում երկարատև բանակցությունների արդյունքում ԱԳՆ պաշտոնական կայքից հանվել էր ոչ հայանպաստ ձևակերպում՝ «ադրբեջանական օկուպացված տարածքներ»-ը փոխարինելով կոմպրոմիսային «Լեռնային Ղարաբաղ կամ հայկական զինուժի կողմից գրավված հարակից շրջաններ» արտահայտությամբ: Ընդ որում, նշվում է «հայկական զինուժ», այլ ոչ «Հայաստանի Հանրապետության» (ինչպես նախկինում էր):

     

    Հայաստան Արցախ ԱԳՆ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան. պարզաբանում է ԱԳՆ-ն

    Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան...

    • 2021-02-03
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14