1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Սոցապծառայության պետի և Զարուհի Բաթոյանի ազգակցական կապի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը (թարմացված է)

    Սոցապծառայության պետի և Զարուհի Բաթոյանի ազգակցական կապի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը (թարմացված է)

    • 23-05-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     
    Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ազգականն է։ Անգամ նշվել էր, թե նրանց տատերը հարազատ քույրեր են։

     

    Ըստ հրապարակման՝ Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս եղել է Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ՝  ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլև պարգևավճար` մոտ 1 մլն դրամի չափով։

     

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

     

    Զարուհի Բաթոյանն ու Անի Ամիրշադյանն ազգակցական որևէ կապ չունեն (նրանց տատերը հարազատ քույրեր չեն), ավելին՝ նախարարն ու Ամիրշադյանը ծանոթացել են վերջինիս աշխատանքի ընդունվելու պահին միայն։

     

    Ինչ վերաբերում է սոցապծառայության պետի՝ Իտալիայից վերադառնալուց հետո պարգևավճար ստանալուն, տեղեկացանք, որ Ամիրշադյանը եղել է արտերկրում, բայց ոչ Իտալիայում։ Ամիրշադյանը ինքնամեկուսացվել է 14 օր՝ մարտի 22-ից, որից մեկ շաբաթը եղել է արձակուրդում։ *ԹԱՐՄԱՑՈՒՄ։ Մարտ-ապրիլ ամիսներին նա ստացել է միայն իր աշխատավարձը՝ առանց որևէ պարգևավճարի։

     

    ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն Զարուհի Բաթոյան Անի Ամիրշադյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14