1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Նիկոլ Փաշինյանի պապը կռվել է խորհրդային բանակում. հերքված լուրը այժմ տարածվում է ռուսական մեդիայում

    Նիկոլ Փաշինյանի պապը կռվել է խորհրդային բանակում. հերքված լուրը այժմ տարածվում է ռուսական մեդիայում

    • 16-05-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Օրեր առաջ՝ մայիսի 9-ին, Երկրորոդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել.

    «Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։

    Այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ Օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» (այստեղ արխիվացված են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների, անհայտ կորածների և մահացածների տվյալները) կայքից՝ նրանք գտել էին Նիկոլ Փաշինյանի պապու անվանակցին, որը նույնպես մահացել էր 1943 թվականին, իսկ որպես թոշակի գնալու պատճառ նշված էր «թշնամու հետ համագործակցությունը»։
     

       

    Սակայն առկա է տարբերություն հիշյալ անձի և Նիկոլ Փաշինյանի պապու հայրանուններում։ Վարչապետ Փաշինյանի պապը՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանը, կռվել է ԽՍՀՄ բանակում և անհայտ կորել։ Այս մասին տվյալները ևս հրապարակված են «Մեմորիալում»։ Մինչդեռ լրատվականները նրան շփոթել էին  Նիկոլ Վարդանի Փաշինյանի հետ, որի մասին նշվում է՝ «… կռվել է Գարեգին Նժդեհի լեգիոնում և աջակցել է Նացիստական Գերմանիային»։ 

     

    Լուրի հրապարակումից հետո լրատվականներում հայտնվեց նաև տեղեկատվության հերքումը, սակայն հատկանշական է, որ օրեր անց մի շարք ռուսական լրատվամիջոցներ՝ mk.ru, lenta.ru, rosbalt.ru, gazeta.ru և այլք, շարունակում են նույնաբավանդակ այս կեղծիքը ակտիվորեն տարածել։

    Այսպիսով նշենք, որ վարչապետ Փաշինյանի պապի մասին տարածվող տեղեկությունը, թե նա աջակցել է գերմանական բանակին, չի համապատասխանում իրականությանը։ 
     

     

    Նիկոլ Փաշինյան Կեղծ լուր 554-րդ հրաձգային գունդ Խորհրդային բանակ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14