1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Վրաստանում ՀՀ դեսպանատան պարզաբանումը՝ Վերին Լարսից ՀՀ քաղաքացիների դուրսբերման մասին

    Վրաստանում ՀՀ դեսպանատան պարզաբանումը՝ Վերին Լարսից ՀՀ քաղաքացիների դուրսբերման մասին

    • 14-05-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ վրացի սահմանապահները գիշերվա ժամը 2-ին գործողություններ են սկսել իրականացնել՝ ստիպելով Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին հեռանալ տարածքից։ Ըստ լրատվականի՝ քաղաքացիները փորձել են կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, սակայն լիազոր մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկել։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ և տեղեկացավ, որ քաղաքացիների մի խումբ 2-3 օր է գտնվում էր ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում, որը, վրացական կողմի պնդմամբ, խաթարում էր անցակետի բնականոն աշխատանքը։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել են ՀՀ քաղաքացիներին չգնալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։

     

    Վերին Լարսի չեզոք գոտում գտնվող քաղաքացիներին ևս հորդորվել է ետ վերադառնալ ՌԴ տարածք և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։

    Ինչ վերաբերվում է Վրաստանում ՀՀ դեսպանության անգործությանը՝ տեղեկացանք, որ դեսպանատան դիվանագետները եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց փոխանցելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

    Դեսպանատունը մշտապես կապի մեջ է եղել քաղաքացիների հետ, ներկայացրել  Վրաստանում՝ արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները և հորդորել վերադառնալ Ռուսաստան։

     

    Վրացական կողմը՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո, վերջնաժամկետ է տվել քաղաքացիներին՝ լքելու տարածքը, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։

     

    Հավելենք նաև, որ դեսպանատան աշխատակիցն այսօր գիշեր՝ ժամը երկուսին, կապ է հաստատել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, որոնք նշել են, որ ետ են վերադարձել Ռուսաստան։

     

    Վրաստան covid-19 Լարս Ռուս-վրացական սահման ՀՀ դեսպանատուն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14