1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Մարալիկի բուժկենտրոնի աշխատակիցները ինքնամեկուսացման օրերին վարձատրվել են աշխատավարձի 80%-ի, իսկ աշխատանքի վերադառնալով՝ 100%-ի չափով

    Մարալիկի բուժկենտրոնի աշխատակիցները ինքնամեկուսացման օրերին վարձատրվել են աշխատավարձի 80%-ի, իսկ աշխատանքի վերադառնալով՝ 100%-ի չափով

    • 12-05-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    «Մարալիկի առողջության կենտրոնի» բուժաշխատողները այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ ինքնամեկուսացման մեջ գտնվելու ընթացքում իրենց աշխատավարձը 20%-ով կրճատելու պատճառով։ Նրանց խոսքերով՝ ինքնամեկուսացումից 14 օր անց աշխատանքի վերադառնալիս՝ իրենց հայտնել են, որ պետք է աշխատեն անաշխատունակության թերթիկով։

     

    Շիրակի մարզպետարանից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ Կառավարության մարտի 12-ի թիվ 296-Ա որոշման 5-րդ կետի և Առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանի համաձայն՝ COVID-19-ով  պայմանավորված ինքնամեկուսացման կամ մեկուսացման 14 օրերի համար, ինչպես նաև հաստատված դեպքերի բժշկական հսկողության ներքո գտնվելու ողջ ընթացքում քաղաքացիներին տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ։

    Կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի համաձայն՝ վարձատրվում են աշխատավարձի 80%-ի չափով։ Այսինքն՝ ոչ թե բուժաշխատողների աշխատավարձն է 20% նվազել, այլ, սահմանված որոշման համաձայն, ինքնամեկուսացման 14 օրերի համար վարձատրվել են աշխատավարձի 80%-ի չափով։

     

    Ինչ վերաբերում է պնդմանը, թե աշխատակիցները  ինքնամեկուսացումից 14 օր անց վերադարձել են աշխատանքի, սակայն հայտնել են, որ պետք է աշխատեն անաշխատունակության թերթիկով, մարզպետարանից հերքեցին՝ շեշտելով, որ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը նախատեսված է այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում բուժաշխատողները գտնվել են ինքնամեկուսացման մեջ։ Աշխատանքի վերադառնալու պահից սկսած աշխատակիցները վարձատրվելու են ամբողջությամբ՝ աշխատավարձի 100%-ի չափով։

    ՀՀ Կառավարություն Մարալիկ Ակցիա

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14