Հետևեք մեզ նաև Telegram-ում
Antifake.am կայքը «Հիմնական կոռուպցիոներները հանդիսանում են Հայաստանի վարչապետը և նրա կինը. Զեկույց. Компромат СНГ» վերտառությամբ նյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինչ-որ զեկույցից քաղվածք առ այն, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը գլխավորում են կոռուպցիոն սխեմա։ Նշվում է 1,5 մլրդ դոլարի մասին։
Համացանցում պարզ որոնումը ցույց է տալիս, որ կայքի կողմից վկայակոչած կամ դրա նման որևէ այլ զեկույց գոյություն չունի։ Կայքի համար աղբյուր է ծառայել տելեգրամյան ռուսալեզու մի ալիք՝ «Компромат СНГ» անունով։ Ընդորում, այս գրառումը Տելեգրամ ալիքում հրապարակվել էր ոչ թե վերջերս, այլ մեկ տարի առաջ։
Ինչ վերաբերում է գրառման բովանդակությանը, ապա դրանում արված պնդումները ևս անտրամաբանական են և հակասում են իրար։
Այսպես, նշվում է, իբրև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ (անուններն առկա են) գումար են փոխանցել քրեական հետանպնումներից ազատվելու դիմաց, մինչդեռ հենց այդ անձինք այժմ կամ կալանավորված են կամ էլ ենթարկվում են քրեական հետապնդման։ Ի դեպ, վերոգրյալ անձանց ներկայացված է այնպիսի մեղադրանք, որը ենթադրում է նաև խոշոր չափով գումարի փոխանցում ոչ թե հիմնադրամներին կամ օֆշորային հաշիվներին, այլ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
Այսպիսով, Antifake.am կայքը հրապարակել է տելեգրամյան մի ալիքի գրառում, որն արվել էր դեռևս մեկ տարի առաջ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել