
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Զանգվածային լրատվության միջոցներով ակտիվորեն տարածվում է այն լուրը, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և մի շարք բարձրաստիճան սպաներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։ Ըստ լրատվականների աղբյուրների՝ հրաժարականի պատճառը Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակումն է։
ԱԱԾ մամուլի կենտրոնից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ հրաժարական մասին տարածվող լուրերը սուտ են։ Ծառայությունը շարունակում է իր բնականոն աշխատանքային ընթացքը։ Որևէ աշխատակից ազատման դիմում չի ներկայացրել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել