1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. COVID-19
    2. Գումարի դիմաց մահացածներին COVID19-ի վարակակիր ներկայացնելու կեղծ լուրը տարածվել է նաև Ռուսաստանում

    Գումարի դիմաց մահացածներին COVID19-ի վարակակիր ներկայացնելու կեղծ լուրը տարածվել է նաև Ռուսաստանում

    • 26-04-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Երեկ ֆեյսբուքի հայկական տիրույթում տեղեկություն շրջանառվեց, թե Հայաստանում ինֆարկտից մահացած անձի հարազատներին դիահերձրանում առաջարկել են 100 000 դրամ՝ անձի մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանք գրանցելու համար։ Նշվում էր, որ անկախ հարազատների որոշումից, մահը գրանցվել է իբրև կորոնավիրուսի հետևանք։ Ըստ նույն տեղեկության՝ Առողջապահության նախարարությունից հրահանգ կա՝ բոլոր ջերմողներին գրանցել որպես COVID19-ի վարակակիր։

     

    Կարճ ժամանակ անց այս լուրը տեղ գտավ հայկական լրատվականների էջերում։

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածվող լուրերը իրականության հետ որևէ առնչություն չունեն։

     

    Պետք է նշել, որ ԱՆ-ի սահմանած չափորոշիչների համաձայն՝ միայն ջերմության առկայությունը հիմք չէ անձին ռիսկային խումբ համարելու և թեստավորելու համար։ Նախկինում արդեն նշել ենք՝ թեստավորում իրականացվում է այն պացիենտների շրջանում, որոնք ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) կամ սերտ շփում են ունեցել հաստատված դրական դեպքի հետ։

     

    Հավելենք, որ նույնաբովանդակ կեղծ լուր տարածվել էր նաև ռուսական մեդիադաշտում։ Նշվում էր, թե հրահանգ է իջեցվել այս շրջանում մահացողների հարազատներին մեծ գումարներ առաջարկել՝ մահերը կորոնավիրուսի հետևանք գրանցելու համար։ Ստավրոպոլի քաղաքապետ Վլադիմիր Վլադիմիրովը, անդրադառնալով այս լուրերին, հերքել է դրանք։

    Տեղեկատվության ստուգման կենտրոն Կեղծ լուր Կեղծիք covid19

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14