
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ երեկոյան պատասխանելով քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, անդրադարձել էր նաև բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների հարցին, նշելով, որ դրանց տարեկան ֆոնդը կազմում է 1 մլրդ դրամ։
Արձագանքելով քաղաքացու առաջարկին՝ այդ գումարով բարձրացնել տարեցների թոշակները, վարչապետը նշել էր, որ եթե նման որոշում կայացվի, կենսաթոշակները կբարձրանան ընդամենը 165 դրամով։ Նա նաև հիշեցրեց, որ 2020-ի հունվարի 1-ից տարեցների կենսաթոշակը բարձրացրել էր 10 տոկոսով։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ իր որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները ուղղվելու են կորոնավիրուսի դեմ պայքարին։
Որոշ լրատվականեր, անդրադառնալով թեմային, խեղաթյուրել են վարչապետի խոսքը՝ նշելով, որ պարգևավճարների ֆոնդը կազմում է ոչ թե 1 մլրդ, այլ՝ 21.5 մլրդ դրամ։ Մինչդեռ Փաշինյանը խոսում էր բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին, իսկ 21.5 մլրդ դրամը, այդ իսկ կայքերի պնդմամբ, վերաբերում է պետական բոլոր աշխատողներին՝ այդ թվում միջին և ցածր օղակներին։
Այսպիսով նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևավճարները կազմում են ոչ թե 21.5, այլ 1 մլրդ դրամ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել