
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արցախում 2 քաղաքացի մեկուսացվել է Շուշիի հիվանդանոցում՝ կորոնավիրուսի կասկածով։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը լուրը ստուգելու նպատակով կապ հաստատեց Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը հաստատեց Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու անձանց մասին լուրը՝ հավելելով, որ արդեն իսկ ստացվել են վերջիններիս թեստի պատասխաները. դրանք բացասական են։ Քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։
Կորոնավիրուսի մասին տարածվող կեղծ լուրերի հերքումներին կարող եք ծանոթանալ Տեղեկատվության ստուգման կենտրոնի COVID-19 բաժնում
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել