
Մարտի 16-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը լքել է Հայաստանը, ինչը որոշակի խուճապ առաջացրեց հասարակության որոշ մասի մոտ։
Հարցին անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, որը հայտնեց՝ Գարեգին Բ-ն այժմ գտնվում է Մայր Աթոռում։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը գտնվում է Մայր Աթոռում, որտեղ անցնող օրվա ողջ ընթացքում բոլոր եպիսկոպոսների հետ միասին քննարկվել են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու հնարավորությունները, որոնց մի մասի վերաբերյալ Վեհափառ Հայրապետն արդեն իսկ հանդես է եկել ժողովրդին ուղղված հորդորով: Այսօր էլ Նորին Սրբությունը ունի ծրագրված աշխատանքային հանդիպումներ և տարբեր հարցերի շուրջ խորհրդակցություններ», - նշել է Վահրամ Մելիքյանը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել