
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ի պատասխան Ազգային ժողովում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայությանն ու այն պնդմանը, թե «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է՝
- Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։
- Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։
- 3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։
- 10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել