1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Արտաքին
    2. Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ․ դեսպան

    Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ․ դեսպան

    • 01-07-2019
    Image
    Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ․ դեսպան

    Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ: Վերջին շրջանում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները բավական հաճախ են ավտոմեքենաներ ձեռք բերում Հայաստանից, կատարում խախտումներ հայկական պետհամարանիշներով ու խուսափում տուգանքից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալեչյանը:

    «Նրանք ներկրում են ավտոմեքենաները, վարում են հայկական պետհամարանիշներով և չեն տուգանվում, երբ խախտում են երթևեկության կանոնները»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրավախախտների 99 տոկոսը Ղազախստանի քաղաքացիներ են, ովքեր անպատիժ են մնում:

    Անդրադառնալով սոցցանցերում տարածում գտած տեսանյութին, որտեղ Նուր-Սուլթանի ճանապարհային ոստիկանության բաժնի հրամանատարի պաշտոնակատար Բաուըրժան Խանտեմիրովը հրահանգ է տալիս ստուգել «հայկական ավտոմեքենաները» և հայտարարում է, որ եթե դրանց վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները ստիպված կլինեն բացատրականով ներկայանալ իր մոտ, դեսպան Ղալեչյանն ասաց, որ փաստի առթիվ ծառայողական քննություն է իրականացվել և իր տեղեկություններով պաշտոնյան պատիժ է կրել:

    «Այդ ամենը հայերի հետ կապ չունի, խոսքը պարզապես հայկական համարանիշներով մեքենաների մասին է»,-պարզաբանեց նա:

    Այն, որ Ղազախստանի քաղաքացիները սկսել են տուգանքներից խուսափելու համար կիրառել հայկական համարներով մեքենաներ ձեռք բերելու պրակտիկան, բազմիցս արծարծվել է ղազախական լրատվամիջոցներում:

    Հայաստան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14