1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Բրազիլիայի դեսպանի հետկանչը առնչություն չունի Աննա Հակոբյանի այցի հետ

    Բրազիլիայի դեսպանի հետկանչը առնչություն չունի Աննա Հակոբյանի այցի հետ

    • 15-03-2020
    Image

      Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայում հյուրընկալվել էր Նախագահական նստավայրում և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։ Հանդիպումից հետո լրատվականներում սկսեցին գրել, թե Աննա Հակոբյանը պետք է մեկուսանա, քանի որ հանդիպել է վիրուսակիր նախագահի տիկնոջը։ Այս տեղեկություններին հաջորդեց Բրազիլիայի նախագահի և նրա տիկնոջ տեստավորումը։ Պարզ դարձավ, որ նրանք վարակված չեն նոր տիպի կորոնավիրուսով։

     

    Հայաստանում, սակայն, շահարկումներն այս թեմայով շարունակվում են։ Լրատվամիջոցները Բրազիլիայում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանի հետկանչը կապում են Աննա Հակոբյանի՝ Բրազիլիա կատարած այցի հետ։ Հրապարակումներում նշվում է, թե դեսպանին աշխատանքից ազատել են, քանի որ վերջինս չի չեղարկել առաջին տիկնանց հանդիպումը՝ իմանալով Բրազիլիայի՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված նախագահի մասին։ Հոդվածագիրների պնդմամաբ՝ նույն պաշտոնին արևելագետ Արմեն Հակոբյանի նշանակումը տարակուսանքի տեղիք է տալիս։


    Պետք է նշել, որ դեսպանների հետկանչման և նորերի նշանակման գործընթացը երկարատև է և անցնում է տարբեր փուլերով։ Նոր դեսպանի՝ Բրազիլիայում նշանակման համար նախապես ուղարկվել է հավատարմագրման հայտ՝ կառավարությունից դեսպանի նշանակման իրավունք և հաստատում ստանալու նպատակով։ Այս գործընթացին հետևում է նախագահի հրամանագիրը, այնուհետև՝ այնտեղ գործող մեր դեսպանի ետկանչումը։ Վերոնշյալ գործընթացը տևում է ամիսներ, հետևաբար բացառվում է մեկ օրում նման որոշման կայացումը։


    Հավելենք նաև, որ ԱԳՆ-ում գործում է դեսպանների ռոտացիոն բնականոն ընթացակարգ և այս փոփոխությունը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

     

     

    ՀՀ Աննա Հակոբյան Բրազիլիա այց

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14