Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների վարձերի զեղչերը չեն չեղարկվել
Երեկ երեկոյան մեդիադաշտում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, թե Ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողներին խաբել են և չեն տրամադրել ուսանողական վարձերի զեղչերը։
Նշվում էր, թե բուհերում Ապրիլյանի մասնակից մեծաթիվ ուսանողների թույլ չեն տվել մտնել քննության՝ վկայակոչելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ներքին կարգով իջեցրած հրամանը:
Կառավարության այսօրվա նիստում խնդրին անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հերքելով տարածված լուրերը։ Նախարարի խոսքերով՝ նախատեսված ընթացակարգով գործընթացը տեղի է ունեցել դեռևս մարտ ամսին, երբ հավաքագրվել են բոլոր դիմումները, և փոխանցումներն արդեն իսկ կատարված են։
Տեղեկատվությունը հերքվել է նաև վերոնշյալ ուսումնական կառույցների ռեկտորների կողմից, որոնք նախարարի հետ զրույցում նշել էին, որ չունեն նման տեղեկատվություն։ Կային ուսանողներ միայն, որոնք չէին հասցել դիմում գրել՝ նախատեսվող զեղչի համար, ինչպես, օրինակ, Տնտեսագիտական համալսարանի ուսանողներից մեկը: Նմանօրինակ դեպքերի համար նախարարություն կոչ է արել ուսանողներին դիմումներ գրել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ մարդիկ կան, որոնք շատ են ուզում երկրում քաոսային իրավիճակ ստեղծել և փորձում են մամուլում ու սոցիալական ցանցերում այդպիսի տպավորություն ստեղծել:
«Լարված իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, պայթյունավտանգ իրավիճակ: Այսպես ասողները նույն շղթայի շրջանակներից են», - ասել է Փաշինյանը և դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:
«Այս մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի Հանրապետության դեմ և նրանց անուն, ազգանունը հայտնի է։ Լրջորեն զբաղվեք այս հարցով», - ասել է Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել