1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Վարչապետը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է և չի կարող հրաժարվել անվտանգության աշխատակիցներից կամ հատուկ տրանսպորտային միջոցներից. ի՞նչ է սահմանում օրենքը

    Վարչապետը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է և չի կարող հրաժարվել անվտանգության աշխատակիցներից կամ հատուկ տրանսպորտային միջոցներից. ի՞նչ է սահմանում օրենքը

    • 10-03-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի նպատակով մեկնել է Սյունիքի մարզ, որտեղից տեսաուղերձով դիմել է հանրությանը։ Տեսանյութում երևում է, որ Փաշինյանը Ագարակ է ժամանել երկրի ղեկավարին սպասարկող տրանսպորտային միջոցով՝ ուղղաթիռով։ Մամուլում և սոցիալական ցանցերում հարցադրումներ հնչեցին, թե վարչապետը իրավունք ունի՞ օգտվելու ծառայողական տրանսպորտային միջոցներից՝ գտնվելով արձակուրդում։

     

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է վերոգրյալ հարցերը կարգավորող օրենսդրությունը։

     

    Այսպես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված է տարբեր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց նախընտրական քարոզչության ժամանակ ներկայացվող սահմանափակումները։ Մասնավորապես՝  նշված հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է. «արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների»։

     

    «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ վարչապետը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է, որը, ինչպես Հանրապետության նախագահը և Ազգային ժողովի նախագահը, պաշտոնավարման ժամանակահատվածում իրավասու չէ հրաժարվելու պետական պահպանությունից։

     

    «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով ամրագրված են նաև պետական պահպանությունը ապահովելու համար իրականացվող միջոցառումները և օգտագործվող միջոցները, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտային սպասարկումը, օպերատիվ-հետախուզական գործունեությունը, ավտոտրանսպորտային միջոցներով ուղեկցումը, հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավորապես սահմանափակումը և այլն։

     

    «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.6 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է, որ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում է հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասից պարզ է դառնում, որ վարչապետը չի կարող հրաժարվել դրանցից։

    Այլ կերպ ասած, հատուկ պետական պաշտպանության ներքո գտնվող երեք անձինք (ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ և ՀՀ ԱԺ նախագահ) պաշտոնավարման ընթացքում ենթակա են պետական պահպանության, ինչը ենթադրում է ոչ միայն տրանսպորտային սպասարկում և անվտանգության աշխատակիցների ուղեկցում, այլև բացմաթիվ այլ միջոցառումներ։ Ընդ որում՝ այս անձինք իրավասու չեն հրաժարվելու դրանցից։

     

     

    Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ Պետական պահպանության ծառայություն Անվտանգություն պետություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14