
Հետևեք մեզ նաև Telegram-ում 
Գյումրիում մարտի 5-ին դաժան ծեծի արդյունքում մահացած 43-ամյա կնոջ և նրա՝ 13-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջկա վերաբերյալ համացանցում շրջանառվում են կեղծ տեղեկություններ և շահարկումներ։
Մասնավորապես՝ կեղծ օգտատերերից մեկը գրառում է կատարել, թե իբր աղջիկը գտնվում էր հատուկ խնամքի կենտրոնում և անբարենպաստ ընտանիք է վերադարձել Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանի` «խնամքի կենտրոնները փակելու որոշման արդյունքում»։
Ֆեյք օգտատիրոջ այս կեղծ գրառումը տարածել են որոշ լրատվական կայքեր եւ ֆեյսբուքյան օգտատերեր՝ դարձնելով այն լրատվական հոսքի մաս։
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան նախարարությունից պատասխանեցին, որ 13-ամյա աղջիկը նախարարության ենթակայության ներքո գտնվող որևէ հաստատությունում երբևիցե չի հաշվառվել։
Կենտրոնը կապ հաստատեց նաև Շիրակի մարզպետարանի «ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի հետ, որտեղից ևս տեղեկացրին, որ աղջիկը չի հաշվառվել որևէ խնամքի հաստատությունում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել